Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վահրամ Պողոսյան. Սեյրան Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել ադրբեջանցիների համար

Վահրամ Պողոսյան. Սեյրան Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել ադրբեջանցիների համար
07.11.2020 | 15:37

Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վիրավորվել է՝ ֆեյսբուքում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով․

«Իհարկե, թշնամին խոր պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»:

Դիտվել է՝ 2915

Մեկնաբանություններ